ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պետք է դանդաղ շտապել` մինչև 2018-ը շատ ջրեր կհոսեն»

«Պետք է դանդաղ շտապել` մինչև 2018-ը շատ ջրեր կհոսեն»
23.07.2012 | 16:48

«Ձեզ չի՞ թվում, որ հիմա ոչ թե 2013, այլ 2018 թվականի նախագահական ընտրությունների հարցերն են լուծվում» հարցին ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն նախապատրաստվում է 2013 թվականի նախագահական ընտրություններին: Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե ինչ կլինի 2-3 տարի հետո աշխարհում ու Հայաստանում: Կարծում եմ` անհեթեթ է հիմա 2018-ի համար հաշվարկներ անելն ու ծրագրեր կազմելը: Մինչև 2018-ը շատ ջրեր կհոսեն: Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների ծրագրի իրականացմանը, որ պիտի կատարենք նախագահ Սեժ Սարգսյանի գլխավորությամբ: Ովքեր 2018-ի մասին են մտածում, երազելը վնասակար չէ` թող մտածեն: Քաղաքական գործչի կյանքը հաճախ է դառնում թիթեռի կյանք. 2000-ականներին ինչքան գործիչներ կային, որ լուրջ հայտ էին ներկայացնում քաղաքական ասպարեզում իրենց խոսքն ասելու, իրենց թեկնածություններն էին առաջադրում նախագահական ընտրություններում, հիմա կարող են հանրահավաք հրավիրել, 10 մարդ չհավաքվի: Պետք է դանդաղ շտապել` ինչպես ասում են չինացիները, հեռանկարային ու արդարացված չէ հիմա 2018-ի ծրագրեր կազմելը, օրվա խնդիրը բարեփոխումների իրականացումն է»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ